Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Իզմայիլովյան Կրեմլի տարածքում
Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի, հրդեհը բռնկվել է փայտե կառույցի առաջին հարկում: Սկսվել է մարդկանց տարհանումը Կրեմլի տարածքում գտնվող բոլոր շինություններից:
Հրդեհի պատճառներն ու ծավալներն դեռ ճշտված չեն:Տեղում աշխատանքներին մասնակցում են Հրշեջ-փրկարարները:
Իզմայիլովյան Կրեմլում հրդեհ բռնկվել էր նաև 2019 թվականի սեպտեմբերին ։ Այդ ժամանակ Հրդեհը տեղի էր ունեցել «Վերնիսաժի» վեց հարկանի շենքի առաջին հարկում, որի 2-6-րդ հարկերում տեղեկայված էին հոսթելներ : Հրդեհի պատճառն այն ժամանակ էլեկտրաէներգիայի կարճ միացումն էր։ 8 մարդ վիրավորվել էր:
Իզմայիլովյան Կրեմլը մշակութային և ժամանցային համալիր է, որը կառուցվել է 1998-2007 թվականներին Իզմայլովո կալվածքի տարածքում: Դա փայտե շինություն է, որը 16-17-րդ դարերի ռուսական ճարտարապետության լուծումներով է կառուցվել։
Կարծիքներ