Մարտի 11-ից Երևանում և մի շարք շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կմոտենա +20 աստիճանի. Սուրենյան

Մարտի 11-ից Երևանում և մի շարք շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կմոտենա +20 աստիճանի. Սուրենյան

Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ինչպես հայտնել էինք, մարտի 6-10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում