Կայացել է «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» համերգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» միջոցառումը: Այն ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ էր և տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի կեցավայրում։ Համերգին ելույթ են ունեցել ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիկեն Արմանը և Վահագն Հայրապետյանը։
Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային «Aznavour. LIVE by Viken Arman» սկավառակով:
Նշենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում:
Կարծիքներ