«Բարսելոնա»-ն հաղթել է «Բետիս»-ին
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Բետիս»-ի հետ:
Հանդիպումը գոլառատ ստացվեց: «Բետիս»-ի կազմում Բորխա Իգլեսիասի և Վիկտոր Ռուիսի երկու գոլերին «Բարսելոնա»-ն պատասխանեց Լիոնել Մեսսի և Տրինկաոյի գնդակներով, մեկ անգամ էլ «Բետիս»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ նույն Ռուիսը: «Բետիս»-«Բարսելոնա» 2:3:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» միավորների քանակով հավասարվեցին «Ռեալ»-ին: Իսպանական երկու գրանդ ակումբներն ունեն 43-ական միավոր և կիսում են 2-3 տեղերը: Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը Մադրիդի «Ատլետիկո»-ն է: Նրանք հավաքել են 50 միավոր:
Կարծիքներ