Ճապոնիայի արևելքում թռչնագրիպի բռնկման պատճառով ևս 250 հազար հավ կոչնչացվի
Ճապոնիայի արեւելքում թռչնաֆաբրիկաներում գրիպի բռնկման պատճառով եւս շուրջ 250 հազար թռչուն ոչնչացվի: Հայտնում է Kyodo գործակալությունը:
Համապատասխան որոշումը կայացվել է Թիբա պրեֆեկտուրայի իշխանությունների կողմից:
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում:
Բացի այդ, իշխանություններն արգելք են սահմանել թռչնաբուծական ֆաբրիկայի սահմաններից դուրս 10 կմ շառավղով հավի եւ ձվի դուրս բերման համար: Արգելվում է նաեւ դրանք տեղափոխել ավելի քան 3 կմ հեռավորության վրա:
Կարծիքներ