Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 20։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան 76-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:
ԱԻՆ֊ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:27-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
Կարծիքներ