Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է էֆթանազիան թույլատրող օրինագիծը
Պորտուգալիայի Հանրապետական ժողովը (միապալատ խորհրարան է) դարձյալ հաստատել է երկրում էֆթանազիայի անցկացումը թույլատրող օրինագիծը, հաղորդում է Diario de Noticias թերթը:
Լրատվականի տեղեկատվությամբ՝ նախաձեռնությանը կողմ է ներկայացել 138 խորհրդական, 84-ը դեմ է քվեարկել, եւս հինգ պատգամավոր՝ ձեռնպահ: Այժմ փաստաթուղթը կփոխանցվի երկրի նախագահ Մարսել Ռեբել դի Սուեզին, որը կարող է դարձյալ ուղղել այն դատարանում դիտարկմանը:
Այսպես, էֆթանազիայի մասին օրինագիծը հաստատվել էր Հանրապետական ժողովի կողմից ընթացիկ տարվա հունվարի վերջում: Այնուհետեւ երկրի ղեկավարը որոշել էր ուղարկել նախագիծը Սահմանադրական դատարան դիտարկման համար, որն արդյունքում ճանաչել էր այն՝ որպես երկրի հիմնական օրենքին հակասող նախագիծ: ՍԴ որոշումից հետո նախաձեռնությունը դարձյալ վերադարձել էր խորհրդարան, որը կարողացել էր փոխել դրանում ձեւակերպումները:
Նշվում է, որ էֆթանազիան օրինականացնելու կողմնակիցներն ավելացրել են նախագծում նոր հոդված, որը պարզաբանում է մի շարք հասկացություններ: Ինչպես մանրամասնում է թերթը, Պորտուգալիայի ներկայացրած օրենքն ինչ-որ չափով նման է իսպանական օրենքին, որն ավելի վաղ այս տարի հաստատվել էր թագավորության խորհրդարանի կողմից: Այդ ժամանակ Իսպանիան դարձել էր Եվրոպայում չորրորդ երկիրը, որը թույլատրում է էֆթանազիայի անցկացումը:
Կարծիքներ