Գևորգ Ղազարյանը կոտրվածք է ստացել

Գևորգ Ղազարյանը կոտրվածք է ստացել

Հայաստաանի ազգային հավաքականի և «Լամիայի» կիսապածտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել մարտի 3-ին ՊԱՕԿ-ի հետ խաղում: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո նրա մոտ կոտրվածք է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է Lamia Sports-ը:

Սա նշանակում է, որ Գևորգ Ղազարյանը ստիպված կլինի բաց թողնել ինչպես կիրակի օրվա «Օլիմպիակոսի» հետ խաղը, այնպես էլ հաջորդ երկու կարևոր հանդիպումները ԱԵԼ-ի և «Ատրոմտոսի» հետ, որոնք նախատեսված են համապատասխանաբար մարտի 10-ին և 14-ին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանն ու վերականգնման ժամկետները չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում