Իլոն Մասկի պատմական կարողությունը փլուզվում է. 5 օրում նա կորցրել է 27 մլրդ դոլար

Իլոն Մասկի պատմական կարողությունը փլուզվում է. 5 օրում նա կորցրել է 27 մլրդ դոլար

Անցյալ տարի Իլոն Մասկը պատմության մեջ առաջին անգամ կարողությունն ամենաարագն ավելացնելու ռեկորդ էր սահմանել: Սակայն հետադարձ անկումն արդեն սկսվել է, և այն շատ կտրուկ է՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Tesla ընկերության գործադիր տնօրենը երկուշաբթի օրվանից կորցրել է 27 մլրդ դոլար այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկավ: Bloomberg-ի ինդեքսի համաձայն՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց հորիզոնականում Իլոն Մասկն իր 156.9 մլրդ դոլար հարստությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը: Սակայն այժմ Ջեֆ Բեզոսից հետ է մնում գրեթե 20 միլիարդ դոլարով՝ նրան իր տեղը զիջելով անցյալ շաբաթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում