Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ․ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Պատանի մարզուհի Էմմա Պողոսյանը Հայաստանի հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 211 կգ (90+121) արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Էմմա Պողոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճեց նաև պոկում ու հրում վարժություներում։
Ծանրորդը հանդես է գալիս 81 կգ քաշայինների կարգում։
Կարծիքներ