Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ փողոցների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ փողոցների գազամատակարարումը

Օգոստոսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Ավետիսյան, Աղայան, Ծատուրյան, Աթարբեկյան փողոցների, Ստեփանյան փողոցի թիվ 2-ից 10 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Իրականացվելու են նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում