Վերակառուցվել է Երևանի համար 81 մսուր-մանկապարտեզը

Վերակառուցվել է Երևանի համար 81 մսուր-մանկապարտեզը

Վերակառուցվել է Երևանի համար 81 մսուր-մանկապարտեզը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից:

Շինարարության շուրջ մեկուկես տարում կատարվել է շենքի սեյսմիկ ամրացում, ջերմամեկուսացում ու հիմնանորոգում: Մանկապարտեզը նաև ամբողջությամբ կահավորվել ու հարմարեցվել է երեխաներին:

Մինչև նորոգումը 5 խմբով գործող նախակրթարանն այժմ կգործի 6 խմբով:

Ըստ հաղորդագրության՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող նախակրթարանը հերթականն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվածներից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում