Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն. ՊՆ

Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն. ՊՆ

Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 10-ին և 11-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 7-ը կարող են դիմել ՊՆ զորակոչային զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում