Գալապագոսյան կղզիներում հայտնաբերված կրիան պատկանում է 100 տարի առաջ անհետացած համարվող ցեղատեսակին
Էկվադորում հաստատել են, որ 2019 թվականին Գալապագոսյան կղզիներում հայտնաբերված հսկա կրիան մեկ դար առաջ անհետացած համարվող ցեղատեսակից է:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Գալապագոսյան ազգային պարկը գիտարշավ է կազմակերպում՝ հսկա կրիաների նոր առանձնյակներ հայտնաբերելու և ցեղատեսակն անհետացումից փրկելու համար:
Եյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ տվյալ կենդանին պատկանում է Chelonoidis phantasticus ցեղատեսակին, որն ավելի քան մեկ դար անհետացած էր համարվում: Նման եզրակացության գիտնականները եկել են գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում, որի շրջանակում ԴՆԹ-ի համեմատություն են արել 1906 թվականին այդ ցեղատեսակի ներկայացուցչից վերցված փորձանմուշի հետ:
Գալապագոսյան կղզիները, որի ուսումնասիրությունները որպես իր էվոլուցիայի տեսության հիմք է ընդունել անգլիացի գիտնական Չարլզ Դարվինը, բնակիջավայր է հանդիսանում կրիաների բազմաթիվ տեսակների համար:
Կարծիքներ