Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. Անահիտ Ավանեսյան

Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. Անահիտ Ավանեսյան

Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք:

Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին: 

«Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ հոկտեմբերի 8-ին պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում