Վիեննայում ռուսական պատվիրակության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից անհնար է
Ռուսաստանի Դաշնությունը SWIFT միջազգային բանկային համակարգից անջատելը դե ֆակտո անհնար է, Մոսկվայի դեմ նման սպառնալիքների ձախողումն անմիջապես ակնհայտ էր։ Այս մասին կիրակի օրը «Izolenta»-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը՝ Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում։
«Դա բացառվում է, դա ուղղակի դե ֆակտո անհնար է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա մատնանշեց Իրանի դեմ ձեռնարկված նման միջոցների ձախողումը։
Հունվարի 17-ին գերմանական Handelsblatt թերթը , հղում անելով գերմանական կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանությունները, իբր, այլևս չեն դիտարկում SWIFT-ից Ռուսաստանին անջատելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ նշվել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն այժմ ուղղված են ռուսական խոշոր բանկերի դեմ պատժամիջոցների մշակմանը։
Կարծիքներ