Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստները կպատվաստվեն Covid-19-ի դեմ

Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստները կպատվաստվեն Covid-19-ի դեմ

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Բացի ֆուտբոլիստներից համավարակի դեմ կպատվաստվեն նաև մարզչական շտաբի անդամները: Իտալիայի իշխանությունները պատրաստվում են պատվաստել նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում