Աֆղանստանում հեղեղումները 13 մարդու կյանք են խլել. Tolo News
Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից տասներեք մարդ Է զոհվել: Այդ մասին հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նահանգի ղեկավարի ներկայացուցչի տվյալներով, զոհվածների թվում կա չորս կին եւ մեկ երեխա: Լուրջ վնաս Է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, սատկել Է տասը գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Տեղատարափները, որոնք հեղեղումներ են առաջացրել, նահանգում շարունակվում են արդեն երկու օր: Ավելի վաղ տեղական Ariana News հեռուստաալիքը երեք զոհվածների մասին Էր հաղորդել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Սամանղանի նահանգում հանկարծակի սկսված վարարումների պատճառով: Նշվել Է, որ իշխանությունները նախազգուշացրել Էին երկրի մի շարք նահանգներում հնարավոր անձրեւների եւ հեղեղումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ