Անահիտ Ավանեսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու ազատությունից զրկված անձանց մատուցվող բուժծառայությունների և ենթակառուցվածքների ընդլայնման, վերազինման հնարավորություններին:
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Աբովյան ՔԿՀ-ի տարածքում, եղել բուժկետում` ստոմատոլոգիական և գինեկոլոգիական սենյակներում:
Քննարկվել են բուժսպասարկման պայմանների և որակի բարելավմանն առնչվող հարցեր:
Կարծիքներ