Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ
Բրիտանիան վերջին շաբաթներին պատրաստակամություն չցուցաբերեց Եվրամիության հետ համաձայնության հասնելու նոր հարաբերությունների շուրջ՝ Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին հայտարարել է Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ Բրյուսելի և Լոնդոնի միջև բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է TASS-ը։
«Մենք անկեղծորեն և կառուցողաբար շարունակեցինք փոխգործակցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան չցուցաբերեց փոխգործակցության նույն մակարդակը և որոշումներ գտնելու պատարստակամությունը»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ առևտրական համաձայնության հասնելը դարձնում է քիչ հավանական:
«Մեծ Բրիտանիան առևտրական համաձայնագրի կնքումն այս պահին դարձնում է քիչ հավանական»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը և Լոնդոնը «տակավին հեռու են» նոր հարաբերությունների շուրջ գործարքի հասնելուց:
Բառնիեն կարծում է, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կարող են ձախողել բանակցությունները: «Բանակցությւնների ձախողման ռիսկ օբյեկտիվորեն կա»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք բանակցություններն ավարտվել առանց համաձայնության։
Կարծիքներ