Վարչապետը շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի զանգակատուն, Զինվորական փառքի ծառուղի և Միքայել հրեշտակապետի տաճար։
Շրջայցի ընթացքում վարչապետը «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցեց 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:
Վարչապետը նաև այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի արվեստի պետական թանգարան, որտեղ ցուցադրվեցին արխիվային նյութեր` Հայաստանի Հանրապետության և Նիժեգորոդյան մարզի կապի վերաբերյալ։
Կարծիքներ