ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել Է Հյուսիսային Եվրոպա

ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել Է Հյուսիսային Եվրոպա

Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափին, հասել Է Հյուսիսային Եվրոպա: Այդ մասին հաղորդել Է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):

Նրա տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել Է Ատլանտիկան եւ մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:

CAMS-ը նշում Է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում Է 2003-2019 թվականներն ընկած ժամանակաշրջանի ցուցանիշները: Բացի այդ, հրդեհների հետեւանքով ածխաջրածնի արտանետումները Կալիֆոռնիայի եւ Օրեգոնի նահանգներում 2020 թվականին առավելագույն մակարդակի են հասել 2003 թվականին CAMS-ի մոնիթորինգի սկսվելուց ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում