«5 միլիոն դոլար»․ Forbes ամսագիրը հրապարակել է TikTok սոցկայքի ամենահաջողակ և ամենաբարձր եկամուտ ունեցող օգտատերերի ցուցակը

«5 միլիոն դոլար»․ Forbes ամսագիրը հրապարակել է TikTok սոցկայքի ամենահաջողակ և ամենաբարձր եկամուտ ունեցող օգտատերերի ցուցակը

ԱՄՆ Լուիզիանա նահանգի 19-ամյա բնակչուհի Էդիսոն Ռեյ Իսթերլինգը գլխավորում է հեղինակավոր Forbes ամսագրի՝ TikTok սոցկայքից ամենահաջողակ օգտատերերի ցուցակը․ աղջիկն այս տարի այս հարթակի միջոցով կարողացել է 5 միլիոն դոլար աշխատել։

Աղբյուրը մանրամասնում է, որ հինգշաբթի հրապարակված ցուցակում հայտնվել են միայն այն օգտատերերը, որոնք հայտնիություն են ձեռք բերել միայն չինական այս հավելվածի միջոցով։

Նշվում է, որ Իսթերլինգն այժմ դիմահարդարման պարագաներ է թողարկում, ինչպես նաև պայմանագրեր է կնքել American Eagle հագուստի արտադրողի և Spotify համացանցային ծառայության հետ։

Նշվում է, որ ցուցակի երկրորդ և երրորդ տեղում են հայտնվել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից քույրեր Չարլի և Դիքսի Դ՛ամելիոները, որոնք հաշվետու ժամանակահատվածում աշխատել են համապատասխանաբար 4 և 2․9 միլիոն դոլար։

Ցուցակի չորրորդ տեղն է զբաղեցրել Փենսիլվանիա նահանգից Լորեն Գրեյը, որի տարեկան եկամուտը կազմել է 2․6 միլիոն դոլար։

1․5 միլիոն դոլար եկամտով հինգերորդ տեղում է Ջոշ Ռիչարդսը, իսկ ահա վեցերորդ հորիզոնականը կիսում են Մայքլ Լին և Սպենսեր Նայթը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել է 1․2-ական միլիոն դոլար։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում