Չեխ սուզորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 81 մետր տարածություն անցնելով սառցապատ լճում
Չեխ ջրասուզորդ Դևիդ Վենցլը մոտ 81 մետր տարածություն է անցել երեքշաբթի՝ լողալով սառցապատ ջրում: Ինչպես հայտնում է CNN-ը, մարզիկը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հաղթահարելով «սառցե» մարտահրավերը:
Ընդհանուր առմամբ, լողորդը սառը ջրում անցկացրել է մեկուկես րոպե, որը բավական էր նշված տարածությունն անցնելու համար: Յուրօրինակ ռեկորդը չեխ մարզիկը սահմանել է 3 աստիճան ցրտի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի:
38-ամյա Դևիդը լողալով անցել է Պրահայից 100 կմ հյուսիս-արևմուտք ընկած շրջանում գտնվող լիճը: Նա ջուրն է մտել լճի մի կողմում բացված անցքով և դուրս եկել մյուս կողմից: Նախորդ նմանօրինակ ռեկորդը 2017 թվականի հոկտեմբերին սահմանել էր դանիացի Սթիգ Ավալ Սևերինսենը:
Կարծիքներ