Գրոհայինները խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս լքել Իդլիբի ապաէսկալացիայի գոտին
Գրոհայինները արգելափակում են Իդլիբի նոր անցակետերի աշխատանքը ՝ զենքի կիրառման և ձերբակալման սպառնալիքի ներքո արգելելով փախստականներին լքել ապաէսկալացիայի գոտին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը:
«Սերակաբ», «Միստազ» և «Աբու Ազեյդին» անցակետերը Իդլիբից բնակիչների դուրս գալու համար բացվել են Սիրիայում երկուշաբթի օրը, նշել է Սիտնիկը:
«Արմատական զինված կազմավորումների գրոհայինները արգելափակում են անցակետերի աշխատանքը ՝ զենք կիրառելու, ինչպես նաեւ կալանավորելու սպառնալիքով տեղի բնակիչներին արգելելով դուրս գալ Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածք»,- ասել է նա:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի չեն ապահովել փախստականների անվտանգությունը Իդլիբի ելքի միջանցքներում, ինչը խորացնում է խաղաղ բնակչության վիճակը:
Նա հավելել է, որ ՔԱԿ-ը կոչ է անում Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքական զորքերի հրամանատարությանը սկզբունքայնություն դրսևորել ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ինչպես նաև ապահովել անցակետերից օգտվել ցանկացող քաղաքացիական անձանց անվտանգությունը:
Կարծիքներ