Գազայից հետո Իսրայելի թիրախը Թուրքիան է. թուրք պրոֆեսոր

Գազայից հետո Իսրայելի թիրախը Թուրքիան է. թուրք պրոֆեսոր

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Քյուչյուքդաղը նշել է նաև, որ Իսրայելն այս պահին Պաղեստինի Գազայի հատվածաում անողորմ սպանդ է իրականացնում:

«Աշխարհն իր երկար պատմության ընթացքում շատ անգամներ է դարձել ավերածությունների և պատերազմների թատերաբեմ: Իսկ այսօր բեմադրվում է նմանը չունեցող մի ավերածություն և պատերազմ»,- ասել է նա:

Քյուչյուքդաղը Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային և հատկապես ԱՄՆ-ին մեղադրել Իսրայելին օգնություն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում արդեն շուրջ 10.000 կին և երեխա է սպանվել:

«Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է: Սա պատերազմական հանցագործություն է»,- եզրափակել է թուրք պրոֆեսորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում