ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել 51-րդ նահանգի ստեղծմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ ԱՄՆ մայրաքաղաքն առանձին նահանգի վերածելու։ Հեռարձակումն իրականացվել է ներկայացուցիչների պալատի կայքում:
Նշվում է, որ առաջարկին կողմ է քվեարկել 232 կոնգրեսական, դեմ՝180-ը։
Այսպիսով, Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանը կդառնա 51-րդ նահանգը: Հիմա առաջարկը կքննարկի Սենատը, սակայն ակնկալվում է, որ հանրապետականները դեմ են քվեարկելու:
Կարծիքներ