Ինչպե՞ս է ծխելն ազդում ՄԻԱՎ-դրական մարդկանց վրա
Ծխելը հանգեցնում է ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների օրգանիզմում լուրջ բորբոքիչ պրոցեսների: Այս մասին պարզել են Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են AIDS and Behavior ամսագրում:
Հանրային առողջապահության կենտրոնի սանիտարական իրազեկման բաժնի ղեկավար Քրիշնա Պուդելը եւ նրա գործընկերները հայտնել են ծխելու տեւողության, ինտենսիվության եւ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ բորբոքման միջեւ կախվածության մասին:
Հետազոտողների խոսքով՝ ՄԻԱՎ-ով մարդկանց համար օգտակար կլինի ոչ միայն ծխելը թողնելը, այլ քիչ ծխելը, եթե չի հաջողվում միանգամից թողնել:
Հետազոտողները նշել են, որ բորբոքման բարձր մակարդակը կապված է հիվանդությունների բարձր ռիսկի եւ ՄԻԱՎ-ով մարդկանց մոտ մահվան հետ:
Հատկանշական է, որ ՄԻԱՎ-դրական մարդկանց մոտ, ովքեր բարձր ակտիվ հակառետրովիրուսային թերապիա (HAART) են անցել, ծխելուց մահվան մեծ ռիսկի են ենթարկվում, քան ՄԻԱՎ-ի հետ կապված գործոններից:
Կարծիքներ