Ավիացիոն ոլորտի հեռանկարներն ավելի վատն են, քան կարելի էր պատկերացնել ամռանը. Airbus
Ավիացիոն ոլորտի հեռանկարները կրկին վատթարացել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի եւ սահմանափակումների վերականգնման պատճառով, որոնք վերաբերում են ուղեւորություններին, հայտարարել է Airbus ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Մայքլ Շոլհորնը, հաղորդում է Reuters-ը:
Սահմանափակումների եւ ուղեւորությունների հետ կապված ճանապարհորդների մտավախությունների պատճառով զգալիորեն կրճատվել է ավիափոխադրումների մակարդակը, ինչը դանդաղեցնում է ինքնաթիռների մատակարարման տեմպերը:
Համաձայն Airbus-ի հայտարարության՝ ընկերությունը ստիպված է կրճատել 15 հազար աշխատատեղ ամբողջ աշխարհում:
Handelsblatt գործարար պարբերականին տված հարցազրույցում Շոլհորնը հայտարարել է, որ աշնան սկզբին իրավիճակը շատ ավելի վատ է, քան ընկերությունը կարող էր պատկերացնել, եւ հավելել է, որ 15 հազար աշխատատեղի կրճատումը նվազագույն թիվն է: Քանի որ ընկերության որոշ գործարաններ բավարար չափով չեն օգտագործվում դեռեւս համավարակի առաջին օրերից, արհմիությունները մտահոգվում են, որ ղեկավարությունը կարող է փակել ձեռնարկություններն ամբողջությամբ:
«Սակայն առնվազն Գերմանիայում այդպիսի քայլը բացառված է։
Ըստ էության՝ ներկայում ես չեմ տեսնում գերմանական տեղանքներ ռիսկի գոտում»,- ասել է Շոլհորնը:
Կարծիքներ