Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է

Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է

Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։

Այս ցուցանիշով Բիչախչյանը համարվում է Սլովակիայի Ֆորտունա Լիգայում հանդես եկող 5-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում