Նոր դեղամիջոցները շատ ավելի կհեշտացնեն COVID-19-ի դեմ պայքարը 2022 թվականին

Նոր դեղամիջոցները շատ ավելի կհեշտացնեն COVID-19-ի դեմ պայքարը 2022 թվականին

2022 թվականին COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցները զգալիորեն կբարձրացնեն նոր կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների գոյատևման հնարավորությունները։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Ինձ ոգևորում են նոր հակավիրուսային դեղամիջոցները, որոնք, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն շուկա 2022 թվականին, ինչը զգալիորեն կբարձրացնի գոյատևման հնարավորությունները հիվանդների համար, ովքեր հիվանդանոց են ընդունվում ծանր COVID-19-ով», - ասել է նա:

Կլյուգեն նաև ընդգծում է, որ պատվաստանյութերի հաջորդ սերունդն ավելի արդյունավետ կլինի աշխարհում ի հայտ եկած նոր շտամների դեմ։ «Ես չեմ կարող կանխատեսել ապագան: Բայց պետք է նշել, որ ներկայիս պատվաստանյութերը առաջին սերնդի COVID-19 պատվաստանյութերն են: Ապագա պատվաստանյութերը կզտվեն և կհարմարեցվեն նոր կամ առաջացող տարբերակներին՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար: Սա նման է նրան, ինչ արդեն տեղի է ունենում գրիպի դեմ պատվաստանյութերի դեպքում, որոնք գրեթե ամեն տարի հարմարվում են նոր շտամներին»,- պարզաբանեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում