ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը
![ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը](https://freenews.am/uploads/images/image_750x_6682a167f2b56.jpg)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:
Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:
Կարծիքներ