Պտտահողմը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին. Ֆոտոշարք
Այսօր առավոտյան ուժեղ պտտահողմի հետևանքով մեծ վնասներ է կրել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքը: Ըստ համայնքի ղեկավար Սենիկ Մարտիրոսյանի, պտտահողմը սկսվեց համայնքի գերեզմանատան կողմից, սկզբում քանդեց գերեզմանատան պատերը, այունհետ գերեզմանաքարերը: Իր ճանապարհին հանդիպած շենք- շինույունները նույնպես մեծ վնասներ են կրել, համայնքի տների և օժանդակ կառույցներին հասցված վանասը կազմում է ըստ մեր նախնական հաշվարկների մոտ 70-80 %: Ավերվել է ոչ միայն տների տանիքները, բնակարանները, վնասվել է նաև գյուղացիների տների թանկարժեք գույքը, տեղահան են եղել նաև թիթեղյա տնակներ:
Freenews.am լրագրողի հետ զրույցում համայնքի ղեկավարը նշեց, որ ուժեղ քամին շուռ է տվել նաև ծանր տեխնիկան: Կան տներ, որոնք կանգնել են փլուզման եզրին, վթարային վիճակում են: Համայնքում է եղել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, և տեղում տվել հանձնարարականներ: Այնուհետ իր ֆեյբուքյան էջում գրառում արել, որ տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ։ Ըստ Գեղանիստի ղեկավարի ստեղծվել է հանձնաժողով կկազմվի արձանագրությունը, որը հետո կներկայացվի կառավարությանը:
Կարծիքներ