Թրամփը խոստացել է պատվաստումն սկսել հոկտեմբերին
ԱՄՆ-ը կարող Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Թրամփը:
«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին ինչ-որ ժամանակ… կարծում եմ, հոկտեմբերի կեսերից սկսած, կարող Է փոքր-ինչ ավելի ուշ»,-ասել Է Թրամփը մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ պատրաստ Է պատվաստանյութի մինչեւ 100 մլն չափաբաժին տարածել մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ