Աբրամովիչն այցելել է Կիև՝ նպաստելու ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ակտիվացմանը
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն այցելել է Կիև՝ նպաստելու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ակտիվացմանը։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը Fortune ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ամսագիրը չի պարզաբանում, թե երբ կարող է տեղի ունենալ գործարարի այս այցը Կիև։ Fortune-ն ընդգծում է, որ լրագրողներին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Աբրամովիչի կամ ուկրաինական կողմի ներկայացուցիչներից։
Կարծիքներ