Ֆրանսիական Servier դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել հարյուրավոր մահերի համար և տուգանվել 2,7 միլիոն եվրոյով

Ֆրանսիական Servier դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել հարյուրավոր մահերի համար և տուգանվել 2,7 միլիոն եվրոյով

Ֆրանսիական Servier դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել ավելորդ քաշ ունեցող շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար արտադրված Mediator դեղի կիրառման հետևանքով գրանցված մահվան հարյուրավոր դեպքերի համար և տուգանվել 2,7 միլիոն եվրոյով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ֆրանսիական Agence France Press-ին։

Դեղի օգտագործման պատճառով մահացության դեպքերի վերաբերյալ սկանդալից ավելի քան մեկ տասնամյակ անց դատարանի որոշմամբ Servier դեղագործական ընկերությունն ու Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը մեղավոր են ճանաչվել։

Դատարանը դեղագործական ընկերությանը մեղավոր է ճանաչել «մարդասպանության և մարմնական վնասվածք հասցնելու համար» և նշանակել տուգանք 2,7 միլիոն եվրոյի չափով, իսկ Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը տուգանվել է 303 հազար եվրոյով՝ «առողջապահությունը պաշտպանելու իր առաքեությունը ձախողելու համար»։

Դատավարությունը սկսվել էր 2019 թվականին. մեղադրող կողմը շեշտում էր, որ ընկերությունը չի զգուշացրել դեղի կողմնակի ազդեցությունների մասին։ Դեղն ի սկզբանե նախատեսված է եղել ավելորդ քաշ ունեցող դիաբետով հիվանդ մարդկանց համար, սակայն հետո այն նշանակվել է բոլոր նրանց, ովքեր ցանկացել են նիհարել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում