Մակրոնը փորձել է Մբապեին համոզել մնալ «Պարի Սեն Ժերմենում». RTL France
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապ է հաստատել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ՝ համոզելու նրան մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Այս մասին հայտնի է դարձել RTL France-ին։
Հաղորդվում է, որ Մակրոնը ձգտում է երկարաձգել Մբապեի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ: Ըստ աղբյուրի՝ պետության ղեկավարն ու մարզիկը կանոնավոր կապի մեջ են 2018 թվականից։
Ապրիլի 5-ին լրագրող Դանիել Ռիոլոն հայտնել էր, որ Մբապեն որոշել է մնալ ՊՍԺ-ում։
«Ոչ ոք ինձ չի հավատա, բայց նա կմնա»,- ասել է նա՝ նշելով, որ 23-ամյա հարձակվողը սպասում է մրցաշրջանի ավարտին, որպեսզի հայտարարի իր որոշման մասին։
Մարտի 13-ին Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը հայտնել է, որ Մբապեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց։
Կարծիքներ