ՍԱՏՄ-ն իր ենթահսկման բեռների զննությունը սահմաններին իրականացնում է պատշաճ ու ժամանակին
Նկատի ունենալով տարվա այս ժամանակահատվածում բուսասանիտարական բեռների սահմանային շրջանառության ակտիվացումն ու դրանով պայմանավորված վերահսկողության ծանրաբեռնվածությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այցելել են ՍԱՏՄ վերահսկողություն սահմանային 5 կետերից ամենահարավայինը՝ Ագարակի սահմանային հսկիչ կետ: Տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության առանձնակատկությունները բավականին ժամանակ ու մասնագիտական հմտություններ են պահանջում՝ բեռների ստուգումը պատշաճ, որակով ու ժամանակին իրականացնելու նպատակով:
Ագարակի սահմանային հսկիչ կետում ՍԱՏՄ ղեկավարները ծանոթացել ու գնահատել են իրավիճակը, հետևել վերահսկողության գործընթացներին, լսել աշխատակիցների առաջարկությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է, որ անցած 3 տարիների ընթացքում ՍԱՏՄ ենթահսկման ընթացակարգերի հնարավորինս պարզեցումն ու արագացումն ակնհայտորեն նպաստել են ներմուծման, արտահանման, բեռների զննության ու փորձաքննության գործընթացների կատարելագործմանը: Արդյունքում՝ անհարկի ձգձգումներ ու բեռների կուտակումներ հասցվել են նվազագույնի:
Կարծիքներ