Ժնեւում սկսվել են ռազմավարական կայունության շուրջը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները
Ժնեւում սկսվել Է ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ անմիջակա փուլը: Բանակցությունները տեղի են ունենում Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանին եւ մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում: Երկու պատվիրակություններն Էլ ժամանանել են հանդիպման անցկացման վայր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, Միացյալ Նահանգներինը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը: 2021 թվականին ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների առաջին անմիջակա փուլը կայացել Է հուլիսի 28-ին Ժնեւում: Այն ժամանակ երկու կողմերը դրականորեն են գնահատել հանդիպման արդյուքները եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքը:
Կարծիքներ