Խորենացի փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է

Խորենացի փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում Ford Explorer մակնիշի ավտոմեքենան Խորենացի փողոցում՝ 165/2 հասցեի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, քննչական խումբ: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում