Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը առավոտյան բերվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի։

Տոնական օրը պատարագ կմատուցվի Սրբի անունը կրող եկեղեցիներում, երիտասարդների օրհնության կարգ կկատարվի։ Նշենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակված է Երիտասարդների օրհնության օր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում