ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:

Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասցնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում