«Յանդեքս»-ում ունենք ամբողջական ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը, համակարգն ամբողջապես գործում է. Ավինյան

Մենք այս պահին «Յանդեքս» հավելվածում ունենք ամբողջական մեր ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով.
«Մարդը, երբ որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով կարող է տեսնել, որ տրանսպորտը որ րոպեին կլինի այդ կանգառում, կամ տեղփոխով կընտրի ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Ավինյանը:
Հե՞շտ է հավելվածից օգտվելը՝ հարցին, Ավինյանը պատասխանեց՝ շատ:
Պետրոս Ղազարյանն առաջարկեց հենց ուղիղ եթերում փորձարկել հավելվածն ու պարզել կիրառման մատչելիությունը:
«Ոչ թե գրված է ինչ-որ մի ավտոբուս այդ կանգառում կլինի ասենք 15 րոպեն մեկ, այլ գրված է, որ 3 րոպեից ավտոբուսը հասնում է էդ կանգառ: Բացի այդ, ամենակարևոր ֆունկցիան այն է, որ ասում ես Ա կետում եմ և ուզում եմ հասնել Բ կետ, ամենաարագ տրանսպորտով տեղափոխվելու տարբերակն է առաջարկում: Օրինակ, ասում է նստիր 77-ը, էս կանգառում իջիր, նստի 8-ը և տեղ կհասնես 36 րոպեում:
Այս համակարգն ամբողջապես գործում է»,- ասաց Ավինյանը:
Կարծիքներ