Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել այս թեման՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է. Հայկ Կոստանյան

Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել այս թեման՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է. Հայկ Կոստանյան

Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազատություն ռադիոկայանը հրապարակել է մի նյութ, որտեղ բառացի նշվում է․
«Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկանգամյա ուղևորության սակագինը 300-ի փոխարեն 150 դրամ կլինի»։
Սա բացարձակապես սխալ տեղեկատվություն է։ Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել այս թեման՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է։
Հնարավոր է՝ այս մանիպուլյացիայի զոհը դարձել է նաև Ազատություն ռադիոկայանը, սակայն իրականությունը հետևյալն է․ 
Երևանի ավագանու կողմից ընդունված որոշման մեջ սևով սպիտակի վրա հստակ նշված է․
 «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 90 րոպեի ընթացքում 3 ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ»։       
Որպեսզի Ազատություն ռադիոկայանը հետագայում ևս մանիպուլիացիայի զոհ չդառնա,  տեղադրում եմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժինը, որտեղ հրապարակվում են ավագանու որոշումները։ 
https://www.yerevan.am/hy/elders-decisions/archive/2025/1/
Տեղադրում եմ նաև այն հղումը, որտեղ մանրամասն ներկայացված են բոլոր տոմսային փաթեթները։
https://www.yerevan.am/hy/elders-decisions/95-n-1»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում