Բելառուսի պատգամավորներն աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագիծ
Բելառուսի պատգամավորները խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագծեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պետական կառուցման, տեղական ինքնակառավարման և Ներկայացուցիչների պալատի ռեգլամենտի մշտական հանձնաժողովի նախագահ Վալենտին Սեմենյակոն՝ հայտնել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
«Ներկայում Ներկայացուցիչների պալատում գտնվում է 43 օրինագիծ: Դրանցից 33-ն ընդգրկված են նստաշրջանի քննարկման մոտավոր գրաֆիկում: Այսօր Ներկայացուցիչների պալատի խորհրդի նիստի օրակարգում 26 հարց կա:
Այդ թվում 14 օրինագիծ, որոնք քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Դրանք բավականին կարևոր փաստաթղթեր են, որոնք բազմակողմանիորեն նախապատրաստվել են և պատրաստ են քննարկման»,- ասել է Վալենտին Սեմենյակոն:
Հարցերի զգալի մասը վերաբերում է տնտեսության կարգավորմանը, գիտական, գիտատեխնիկական, ինովացիոն գործունեությանը:
Վալենտին Սեմենյակոն ընդգծել է, որ աշնանային նստաշրջանի օրակարգը բավականին ճկուն է: «Դրանում կարող են լրացուցիչ ընդգրկվել հարցեր, ամենից առաջ օրինագծեր՝ դրանց պատրաստության չափով: Մասնավորապես, մենք սպասում ենք, որ կներկայացվի Կրթության մասին օրենսգիրքը՝ նոր խմբագրությամբ:
Կարծիքներ