Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) կանանց առաջնության հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է շոուդաունի «կույրերի թենիս» կանանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող 10 կույր կին շոուդաունիստներ, ընդամենը՝ 20 մարդ (7 ուղեկցող, 3 մրցավար):
Շոուդաունի կանանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Միքայելյանը՝ 9 հնարավորից հավաքելով 9 միավոր: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Մարգարիտա Մարուքյանը (8 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուզաննա Չատոյանը (7 միավոր):
Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են համապատասխան մեդալներով և դրամական պարգևներով:
Կարծիքներ