Իրանում պաշտպանության նախարարության նախկին աշխատակցին մահապատժի են ենթարկել
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի Է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Այդ մասին հուլիսի 14-ին հայտնել Է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
Նա նշել Է, որ դատավճիռն ի կատար Է ածվել անցած շաբաթ:
Նրա խոսքով, որը մեջբերում Է իրանական «Միզան» լրատվական պորտալը, Ասղարին ԿՀՎ-ի հետ կապված Է եղել Իրանի պաշտպանության նախարարությունում աշխատելու վերջին տարիներին, որտեղից նա հեռացվել Էր չորս տարի առաջ:
Էսմայիլին ընդգծել Է, որ Ասղանին, մասնավորապես, ԿՀՎ-ին հաղորդել Է Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ տվյալները: Էսմայիլին հավելել Է, որ մահապատժի ի կատար ածման Է սպասում նաեւ Մահմուդ Մուսավի-Մաջդը, որը մեղադրվել Է ամերիկյան եւ իսրայելական հետախուզությունների հետ համագործակցության մեջ: Անցյալ տարի Թեհրանում հայտնել Էին 17 մարդկանց մերկացման մասին, որոնք աշխատել Էին ԿՀՎ-ի օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ