«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները գիշերել են Հանրապետության հրապարակում
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների մի մասը գիշերել են Հանրապետության հրապարակում:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվելու է ժամը 16։00-ին։
Դեկտեմբերի 23-ին ողջ հանրապետությունում կշարունակվեն անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:
Կարծիքներ