Հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը. կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երեւան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երեւան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։
Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչեւ 3769-ը համարի ներքո գրանցված եւ մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչեւ 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին եւ 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն)։
Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչեւ հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։
Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միեւնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։
Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»։
Կարծիքներ