Գենետիկական հետազոտություններն ավարտվել են. ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը
Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ընդգրկված է Եվգենի Պրիգոժինը։
«Տվերի մարզում ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական փորձաքննությունները, որոնց արդյունքների հիման վրա պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,-ասվում է զեկույցում։
Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, այնտեղ ընդգրկվել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։
Ինչպես հայտնի է, ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել էր Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել էր 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով բոլոր ուղևորները, որոնք «Վագներ» ՄՌԿ հրամանատարությունն ու կարևոր զինյալներն են, մահացել են: Զոհվել ե նաև օդանավաի անձնակազմի անդամները՝ 2 օդաչուն և բորտուղեկցորդուհին:
Ինչպես հայտնում է Financial Times-ը, ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մահացածների բոլոր 10 մարմինները, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամները, հայտնաբերվել են։ Նրանք գենետիկ փորձաքննություն էին անցնում։
Կարծիքներ